Սոֆիայում կայացավ «Քեզ համար Հայաստան» խորագրով համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

Սոֆիայում կայացավ «Քեզ համար Հայաստան» խորագրով համերգը` նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին

PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա հոբելյանի շրջանակներում սեպտեմբերի 18-ին Սոֆիայի երաժշտական ակադեմիայի «Պանչո Վլադիգեռով» համերգասրահում տեղի ունեցավ «Քեզ համար Հայաստան» խորհագրով համերգ` Հայ Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) կամերային համույթի և մենակատարների մասնակցությամբ: Համերգին հնչեցին հայ և բուլղար անվանի կոմպոզիտորների ստեղծագործություներ:

Միջոցառմանը ներկա էին Բուլղարիայի Հոգեշնորհ առաջնորդական տեղեպահ Աբգար վարդապետ Հովակիմյանը, եկեղեցական խորհուրդների ատենապետներ, հայկական կառույցների ղեկավարներ և անդամներ, ինչպես նաև հայ համայնքի ներկայացուցիչներ:

Բուլղարիայում ՀՀ դեսպան Արսեն Սհոյանը ՀԲԸՄ կամերային համույթի գեղարվեստական ղեկավար Պետրոս Փափազյանին հանձնեց ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ Մշակույթի նախարարության շնորհած ոսկե մեդալը` հայ մշակույթի զարգացման և հանրահռչակման գործում ունեցած զգալի ավանդի համար, իսկ գեղանկարիչ Օնիկ Կարանֆիլյանին`պատվոգիր:

ՀՀ անկախության 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում սեպտեմբերի 17-ին Պլովդիվի հայկական կրթամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ դեսպանության և Պլովդիվի Պատվո հյուպատոսության հովանու ներքո կազմակերպված միջոցառում, որը ուղեկցվեց հայկական ֆիլմերի շարքի ցուցադրմամբ և հայ երիտասարդ երաժիշտների «Էրեբունի» համույթի ելույթով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---