Ինտերնետում հայտնվել է «Կորսված և գտնված Հայաստանում» ֆիլմի թրեյլերը

PanARMENIAN.Net - Ինտերնետում հայտնվել է ռեժիսոր Գոռ Կիրակոսյանի «Կորսված և գտնված Հայաստանում» (Lost and Found in Armenia) ֆիլմի թրեյլերը: Չնայած, որ ֆիլմի պրեմիերայի կոնկրետ ամսաթիվը դեռևս հայտարարված չէ, հայտնի է, որ այն սպասվում է 2012 թվականին: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Ջեմի Քեննեդին և Անժելա Սարաֆյանը: Ֆիլմում նկարահանվել են նաև Դեյվ Շերիդանը, Մուրիսա Արբան, Ալեքս Կալոգնոմոսը, Սերդար Քելսինը, Վաչիկ Մանգասարյանը, Մարկ Գերագոսը, Բոբբի Բերքմանն ու Միքայել Պողոսյանը:

Այս ֆիլմի պրոդյուսերներն են Մարալ Ջորջիանն ու Վալերի ՄակՔեֆրին «RedTieFilms» անկախ ընկերության համար: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Լոս Անջելեսում, Սան Դիեգոյում և Հայաստանում:

Սցենարի համաձայն, մի խումբ մարդիկ Թուրքիա են ժամանում հանգստանալու, որոշում են զվարճանալ և փորձել այնպիսի մի բան, ինչպիսին է պարասեյլինգը: Ահա այստեղ էլ սկսվում է ամենահետաքրքիրը, քանի որ փոթորիկի պատճառով հերոսը հայտնվում է անհայտ մի վայրում` Հայաստանի փոքրիկ գյուղում, որտեղ նրան թուրքական լրտես են հայտարարում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---