ՈՒԵՖԱ-ն որոշել է փոխել Եվրոպայում ընկերական խաղերի անցկացման ձևաչափը

ՈՒԵՖԱ-ն որոշել է փոխել Եվրոպայում ընկերական խաղերի անցկացման ձևաչափը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 22-ին Լիմասոլում կայացած հանդիպման ժամանակ ՈՒԵՖԱ գործադիր կոմիտեն քննարկում է անցկացրել ՈՒԵՖԱ 53 ասոցիացիաների ներկայացուցիչների հետ:

Գործկոմի անդամները նույնպես ծանոթացել են բանավեճերի արդյունքների և ազգային ասոցիացիաների միջև կարծիքների փոխանակության արդյունքների հետ, որոնք առաջարկվում է մտցնել հավաքականների խաղերի օրացույցում:

Լայն աջակցություն է ստացել ընկերական խաղեր անցկացնելու ձևաչափը փոխելու մասին առաջարկը: Մեծամասնությունը հանդես է եկել օգտին, որպեսզի Եվրոպայում սփարինգների համար յուրաքանչյուր «պատուհանի» ժամանակ հավաքականներն անցկացնեն երկուական հանդիպում մեկի փոխարեն: Դա կօգնի կանոնակարգել հավաքականների օրացույցը և խուսափել ազգային լիգաների հետ շահերի բախումից:

Գործկոմը հավանության է արժանացրել Ճապոնիայի Ֆուտբոլի ֆեդերացիային 500 հազար եվրո հատկացնելու որոշմանը երկրաշարժի հետևանքով հասցված ավերածությունների հետևանքները հաղթահարելու համար:

ՈՒԵՖԱ գործկոմի հաջորդ հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 8-ին և 9-ին Վենետիկում, հաղորդում է ՈՒԵՖԱ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---