Սեզարիա Էվորայի երևանյան համերգը հնարավոր է չկայանա

Սեզարիա Էվորայի երևանյան համերգը հնարավոր է չկայանա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ին Երևանում կայանալիք հանրաճանաչ երգչուհի Սեզարիա Էվորայի համերգը հնարավոր է տեղի չունենա: Ինչպես գրում է Lenta.ru-ն, հղում կատարելով Agence France-Presse-ին, երգչուհին իր հյուրախաղերի շրջանակներում ժամանել էր Փարիզ, սակայն նրա առողջական վիճակն այնքան է վատացել, որ նա որոշել է չեղյալ հայտարարել բոլոր համերգներն ու հրաժեշտ տալ բեմին:

Ինչպես հայտնում են PanARMENIAN.Net ին հավաստի աղբյուրները, հնարավոր է, որ Էվորայի երևանյան համերգը չկայանա և մանրամասները պարզ կդառնան մոտ ժամանակներում:

Սեզարիա Էվորան ծնվել է 1941 թ. օգոստոսի 27-ին, Կաբո Վերդեի Մինդելոուում: Նա «Գրեմմի» մրցանակի մրցանակակիր է, հեղինակավոր ֆրանսիական Vitoire de la Musique մրցանակակիր: Իր առաջին ալբոմը երգչուհին լույս է ընծայել 1987թ., երբ նա 45 տարեկան էր: Այժմ նա ունի շուրջ 10 ձայնասկավառակ և հայտնի է ողջ աշխարհում:

Սեզարիա Էվորնա բեմ է դուրս բալիս ոտաբոբիկ: Նա ռետինե հողաթափեր է կրում միայն այն երկրներում, որտեղ կլիման տաք չէ:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---