Հերքում. Ավազակախմբին ՀՔԾ պետի որդու առնչության մասին տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը23 սեպտեմբերի 2011 - 13:42 AMT PanARMENIAN.Net - PanARMENIAN.Net լրատվական գործակալությունն այսօր հաղորդել էր, որ չճշտված տվյալների համաձայն, առավոտյան Ոստիկանության կողմից Երևանի Մյասնիկյան պողոտայում վնասազերծված ավազակախմբի հետ կապ ունի նաև ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանի որդին: Տեղեկատվությունը ճշտելիս պարզվել է, որ Միրզոյանի որդին որևէ առնչություն երբևէ չի ունեցել վնասազերցված բանդայի հետ: Այսօր Մյասինկյան պողոտայում ոստիկանությունը ձեռնարկել էր օպերատիվ միջոցառում, որի արդյունքում վնասազերծվել է 5 հոգուց բաղկացած ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող բանդա։ PanARMENIAN.Net ին հայտնել էին, որ բանդայի 4 անդամները ձերբակալվել են, իսկ մեկը դիմել է փախուստի, սակայն ընկել է ժայռից ու մահացել։ Բոլոր տղաները մեծահարուստների ու պաշտոտնյաների որդիներ են։ PanARMENIAN.Net լրատվական գործակալությունը ներողություն է խնդրում Անդրանիկ Միրզոյանից և իր հարազատներից չճշտված և փաստացի թյուր տեղեկատվություն տարածելու համար: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |