Օլեգ Եսայան. Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարական առաջընթաց և միջազգային ինտեգրում

Օլեգ Եսայան. Հայաստանը ձգտում է դեպի ժողովրդավարական առաջընթաց և միջազգային ինտեգրում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյա տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելություն:

Միջոցառմանը ներկա էին ՌԴ նախագահի աշխատակազմի, կառավարության, արտաքին գործերի նախարարության պաշտոնատար անձինք, ՌԴ Պետական Դումայի անդամներ, Անվտանգության խորհրդի ներկայացուցիչներ: Հանդիսությանը մասնակցել են նաև ՌԴ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, տարածաշրջանային և միջազգային կառույցների, ռուսաստանյան և հայաստանյան առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, գիտության ու մշակույթի հայտնի գործիչներ, ինչպես նաև Ռուսաստանի հայ համայնքի անդամներ:

ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանն իր ողջույնի խոսքում նշել է. «Ուղիղ 20 տարի առաջ հռչակած անկախությունը հայ ժողովրդի բազմամյա երազանքի քաղաքական դրսևորումն է և այն պատմական կամրջի հիմնասյունը, որը կապում է հայ ժողովրդի անցյալը, ներկան և ապագան: Չնայած գոյություն ունեցող օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտների, այսօր Հայաստանը վստահաբար առաջ է շարժվում իր ընտրած ուղիով՝ արձանագրելով նշանակալի հաջողություններ բոլոր բնագավառներում: Հայաստանը այն պետությունն է, որը դրսևորում է արտահայտված ձգտում դեպի ժողովրդավարական առաջընթաց և միջազգային ինտեգրում»:

Երեկոյին ելույթով հանդես է եկել նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը, ով իր խոսքում անդրադարձել է ռուս-հայկական հարաբերությունների առանցքային հարցերին և կարևորել երկու ժողովուրդների միջև դարերի ընթացքում ամրապնդված վստահությունն ու բարեկամությունը:

Տոնական երեկոն ուղեկցվել է հայկական պարային համույթների ելույթներով և Ռուսաստանում գործող անվանի հայ նկարիչների աշխատանքների ցուցահանդեսով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---