ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Ահմադինեժադին Նյու Յորքի ԱՀԿ աշտարակների մասին խոսքերի համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննադատել է Ահմադինեժադին Նյու Յորքի ԱՀԿ աշտարակների մասին խոսքերի համար

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Նյու Յորքում Մահմուդ Ահմադինեժադի հետ հանդիպմանը քննադատել է վերջինիս ելույթը ԳՎ 66-րդ նստաշրջանում, հաղորդում է BBC-ին: Իր ելույթում Իրանի նախագահն ասել էր, թե որպես ինժեներ վստահ է, որ ԱՀԿ աշտարակները չէին կարող փլվել ինքնաթիռների մխրճվելու պատճառով: «Ասոշիեյթիդ պրես» գործակալությանը նա հայտարարեց, թե, հավանաբար, պայթյուն է տեղի ունեցել: Իրանի նախագահը հայտարարեց, թե «մեծամիտ գերտերությունները» պատժամիջոցներով ու ռազմական հարձակմամբ են սպառնում ցանկացած պետության, որը հարցականի տակ է դնում Հոլոքոսթի փաստը և 2001 սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունը:

ԱՄՆ, ինչպես նաև շուրջ 30 երկրների դիվանագետներ, որպես բողոքի նշան լքեցին դահլիճը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---