NASA-ի արբանյակն ընկել է Երկրի վրա, վայրն անհայտ է

NASA-ի արբանյակն ընկել է Երկրի վրա, վայրն անհայտ է

PanARMENIAN.Net - NASA-ի 6 տոննա կշիռ ունեցող գիտական արբանյակը ընկել է Երկրի վրա, հայտնել է ԱՄՆ-ի տիեզերական գործակալությունը։ Սակայն, դեռ պարզ չէ, թե որտեղ են ընկել բեկորները, գրում է Reuters-ը։

NASA-ն ասել է, որ իր 20 տարեկան արբանյակն անցել է Կանադայի և Աֆրիկայի, ինչպես նաև Խաղաղ, Ատլանտյան օվկիանոսների և Հնդկական ծովի վրայով, սակայն կոնկրետ ժամը և ընկնելու վայրը դեռ հայտնի չեն։

Twitter-ում կային հաղորդագրություններ, որ մարդիկ ընկնող բեկորներ են տեսել արևմտյան Կանադայի Կալգարի քաղաքից հարավ և հավանաբար դրանք NASA-ի արբանյակի բեկորներն են։

Ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների՝ NASA-ի գիտնականների հաշվարկով արբանյակը 26 բեկորի պետք է բաժանվեր երկրին մոտենալիս։ Ամենածանր բեկորը մոտ 158 կգ է։ Թերևս անցյալում արբանյակի հարվածից աղետալի որևիցե դեպք դեռ չի գրանցվել։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---