Իրանի նախագահն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը

Իրանի նախագահն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը

PanARMENIAN.Net - Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադն առաջարկում է Հայաստանին ու Ադրբեջանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծել ղարաբաղյան հարցը: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, այդ մասին Ահմադինեժադը հայտարարել է միջազգային ԶԼՄ-ների հետ մամլո ասուլիսում՝ Նյու Յորքում ՄԱԿ ԳՎ 66-րդ նստաշրջանի ժամանակ: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանը լավ հարաբերություններ ունի ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ: «Հայաստանն ու Ադրբեջանը պետք է նստեն բանակցությունների սեղանի շուրջ և վերջնականապես լուծեն ղարաբաղյան հարցը: Եթե այդ պայմանը պահպանվի, ոչ մի չլուծված խնդիր չի մնա»,-հայտարարել է նա:

Ահմադինեժադը նաև պատասխանել է հայ թղթակցի հարցին Իրանում բնակվող հայերի կարգավիճակի մասին: Ինչպես ասել է Ահմադինեժադը, Իրանում բնակվում են տարբեր ազգությունների մարդիկ, նրանք բոլորը հավասար իրավունքներ ունեն: Ըստ նրա, հայ համայնքը բացառություն չէ: «Չնայած, որ այն փոքրաթիվ է, հայ համայնքը նույնպես ներկայացված է խորհրդարանում»,-ասել է նա:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---