Հայաստանի անկախության 20-ամյակն Ադրբեջանը նշել է Արցախի դիրքերի առավել ակտիվ գնդակոծությամբ

Հայաստանի անկախության 20-ամյակն Ադրբեջանը նշել է Արցախի դիրքերի առավել ակտիվ գնդակոծությամբ

PanARMENIAN.Net - Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում վերջին շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման աննախադեպ աճ, որն ինտենսիվորեն շարունակվել է նաև անցած շաբաթվա ընթացքում: Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների միայն սեպտեմբեր ամսվա անցած ժամանակահատվածում ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները “АК”, “СВД”, “Սև նետ”, “Իստիգլալ”, “ ПК”, “ ДШК” և այլ տեսակի փոքր և խոշոր տրամաչափի հրաձգային զենքերից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 6000 կրակոց` հրադադարի պահպանման ռեժիմը խախտելով շուրջ 900 անգամ: Հատկանշական է, որ նշված խախտումների մոտ 35 տոկոսը արձանագրվել է անցած շաբաթվա ընթացքում:

ՈՒշագրավ է նաև այն փաստը, որ ադրբեջանական զինուժի ձեռնարկած նախահարձակ գործողությունների այդօրինակ ակտիվությունը առավել շարունակական բնույթ է կրել ԼՂՀ-ում և ՀՀ-ում անկախության տոներին նվիրված միջոցառումների նախաշեմերին, ինչը բնականաբար նպատակաուղղված է եղել որևէ կերպ ազդել տոնակատարությունների ընթացքի և, իհարկե, հայ հասարակության տրամադրության վրա:

Ելնելով ստեղծված իրավիճակից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ոչ միայն ձեռնարկել են համարժեք պատասխան քայլեր, այլև ծայրահեղ անհրաժեշտության դեպքում հակառակորդին հասցրել արժանի հարված:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---