Լիլիթ Գալստյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին մտահոգվել սեփական խալիֆայության ապագայով, ոչ թե Հայաստանի

Լիլիթ Գալստյանը խորհուրդ է տալիս ադրբեջանցիներին մտահոգվել սեփական խալիֆայության ապագայով, ոչ թե Հայաստանի

PanARMENIAN.Net - «Մեր երկրի նախագահին միջազգային իրավունքի նորմերը ոտնահարելու կամ խեղաթյուրելու մեջ մեղադրելուց առաջ, լավ կլիներ հատկապես Եվրանեսթում ներկայացված ադրբեջանցի պատգամավորները համեստորեն լռեին ու շահարկման առարկա չդարձնեին տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների համազորությունը, ինչը միջազգային իրավունքի մեջ այբբենարայնային ճշմարտություն է, նաև վերջերս աշխարհի քարտեզի վրա հայտնված մի շարք պետությունների ընտրության ճանապարհը»,- PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել «Եվրանեսթում» հայկական պատվիրաիության անդամ, ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը՝ մեկնաբանելով «Եվրանեսթում» ադրբեջանական պատվիրակության անդամ Ասիմ Մոլլազադեի հայտարարությունը:

Մոլլազադեն հայտարարել է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ԳՎ-ում իր ելույթով «կոպտորեն խախտեց միջազգային իրավական նորմերը» և որ ինքը ցանկանում է «Եվրանեսթի» քննարկմանը դնել նախագահ Սարգսյանի ելույթը:

Լիլիթ Գալստյանը հավելել է, որ երբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ՄԱԿ ի ամբիոնից խոսում է՝ ադրբեջանական հասարակությանը մոլորեցնող կեցվածքների մասին, դրանց դրսևորումներից մեկն էլ հենց Մոլլազադեի արտահայտությունն է:

Նրա խոսքերով, ամեն անգամ ադրբեջանցիներն իրենք իրենց զավեշտական վիճակում են դնում: «Իհարկե, դժվար չէ նաև հասկանալ, որ այդ հոխորտանքները իրեն ցկյանս նախագահ կարգած Ալիևին հաճոյանալու և առհասարակ ներքին օգտագործման համար են»,-ասել է պատգամավորը:

Ըստ Գալստյանի, հավանաբար, ադրբեջանցիները մոռացել են կամ պարզապես իրենց ձեռնտու չէ հիշել ԼՂՀ հիմնախնդրի կարգավորման շուրջ ստորագրված մի շարք փաստաթղթեր, ուր ամրագրված է ինքնորոշման իրավունքը, և որոնց տակ նաև Ալիևի ստորագրությունը կա; «Իսկապես ըստ էության սեփական ժողովրդին մոլորեցնելն ու պատերազմի սպառնալիքով երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելը ձեռնտու է ալիևյան թիմին, բայց ոչ երբեք պարզ ադրբեջանցուն: Այնպես որ Սերժ Սարգսյանին՝ մեր երկրի վախճանի մեջ մեղադրելուց առաջ լավ կլիներ, իրենց խալիֆության ապագայով մտահոգվեին»,-ասել է նա:

«Իսկ եթե Սերժ Սարգսյանի հավասարակշռված ու հիմնավոր ելույթը նրանց մտահոգել է( ինչը շատ հասկանելի է ու բացատրելի) և ցանկություն ունեն այլ քաղաքական հարթակներում, այդ թվում Եվրանեսթի քննարկմանը ներկայացնել, խնդիր չեմ տեսնում: Մեկ անգամ էլ կհիմնավորենք, որ ինքորոշումն ու ազատ կամարտահայտությունը քաղաքակիրթ աշխարհի համար վաղուց քաղաքական վարքագիծ է, խաղաղ համակեցության նորմ: Իսկ ԼՂՀ ժողովուրդը քսան տարի առաջ արդեն իրացրել է իր իրավունքը, արյամբ նվաճել խաղաղությունը ու պատերազմով նրան պետք չի վախեցնել»,-ասել է Լիլիթ Գալստյանը:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---