Մկրտիչ Մինասյան. Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ դրա համար ոչ մի պատճառ չկա

Մկրտիչ Մինասյան. Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ՝ դրա համար ոչ մի պատճառ չկա

PanARMENIAN.Net - Սերժ Սարգսյանը չի պատրաստվում հրաժարական տալ, դրա համար քաղաքական, տնտեսական կամ սոցիալական պատճառներ չկա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը: Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ապա, ըստ Մինասյանի, «հերթական ընտրություններից 6 ամիս ատաջ արտահերթ ընտրություններ անցկացնելու փորձն անտրամաբանական է»:

Հանրապետական պատգամավորը նշել է նաև, որ գործող իշխանությունները քաղաքական կամք ու պատրաստակամություն ունեն ընդդիմության հետ երկխոսության միջոցով երկրում առկա խնդիրները լուծելու համար:

Սեպտեմբերի 23-ին հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանը քաղաքացիական անհնազանդության կոչ արեց բնակչությանը:

3  28.09.11 - Մկրտիչ Մինասյանի (ՀՀԿ) եւ Պետրոս Մակեյանի (ՀԱԿ) մամլո ասուլիսը
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---