ԱՄՆ-ում կբացվի Մարտին Բարուշյանի ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Ամերիկայի հայկական գրադարանում և թանգարանում (ALMA) կբացվի ամերիկահայ նկարիչ Մարտին Բարուշյանի վերջին 10 տարվա նկարների ցուցահանդեսը:

Մարտին Բարուշյանը ծնվել է 1929 թ-ին Չելսիում (Մասաչուսեթս): Սովորել է մի շարք ուսումնական հաստատություններում, մասնավորապես Տաֆտի և Բոսթոնի համալսարաններում: Ունեցել է բազմաթիվ ցուցահանդեսներ աշխարհի բազում երկրներում, նրա աշխատանքները ներկայացված են Մետրոպոլիտանում, ԱՄՆ կոնգրեսի դահլիճներում: Բացի արվեստից, զբաղվել է նաև ակտիվ հասարակական գործունեությամբ, մասնավորապես աշխատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամերիկյան ներկայացուցչությունում:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---