Flickr-ը թողարկել է իր առաջին Android ծրագիրը

Flickr-ը թողարկել է իր առաջին Android ծրագիրը

PanARMENIAN.Net - Flickr ֆոտոհոսթինգ ծառայությունը թողարկել է իր առաջին ծրագիրը՝ նախատեսված Android հեռախոսների համար։ Ծրագրի միջոցով լուսանկարներ վերբեռնելիս հնարավոր է ավելացնել նկարների վայրը, թեման, թողնել մեկնաբանություններ, ընտրել խմբեր, կիսել վերբեռնած նկարները սոցիալական ցանցերում։

Flickr Android ծրագրով կարելի է վերբեռնել ոչ միայն նկարներ, այլև սլայդեր։ Այս ֆունկիցան կոչվում է Photo Session։ Եվ սա դեռ ամենը չէ։ Flickr Android ծրագրում առաջին անգամ կան ֆիլտրեր, որոնք կարելի է օգտագործել նկարելիս և ապա միայն նկարները վերբեռնել կայք։ Այս մասին հաղորդում է ReadWrietWeb-ը։

Flickr-ն ունի նաև iOS ծրագիր, սակայն ֆիլտրերը միայն Android ծրագրում են։ Ֆիլտրերով լուսանկարելու հայտի ծրագրերից Instagram է, որի նոր թարմացումը 2 շաբաթ առաջ թողարկվեց։ Սակայն Instagram-ն, ի տարբերություն Flickr-ի, չունի Android ծրագիր։

Flickr Android ծրագիրը կարելի է ներբեռնել Android Market-ից։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---