ՀՊՄՀ և ՀՀԿ երիտասարդները որոշել են Հայաստանին 20-ամյակի առթիվ արյուն նվիրել![]() 29 սեպտեմբերի 2011 - 16:41 AMT PanARMENIAN.Net - ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունը և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի ուսանողական խորհուրդն այսօր պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում իրականացրել են «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» խորագրով արյունատվական ակցիան, որին մասնակցում էին ավելի քան 100 երիտասարդներ։ Արյունատվությունը նվիրված էր ՀՀ անկախության 20-ամյակին։ ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը կարևորեց անվարձահատույց արյան դոնորության քարոզչությունը հասարակության տարբեր շերտերում, հատկապես՝ երիտասարդության շրջանում։ «Հինգ-վեց տարի առաջ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունն առաջինն էր երիտասարդական կազմակերպություններից, որ կարևորեց արյունատվության ակցիան՝ դարձնելով այն ավանդական։ Այս ծրագիրը բաղկացած է երկու փուլից։ Նախ՝ մենք կարողանում ենք հետազոտել երիտասարդներին, և եթե ոմանք ունեն առողջական խնդիրներ, բացահայտել ու հետևողական լինել այդ խնդիրների լուծման ուղղությամբ։ Բացի այդ, մենք կարողանում ենք օգնել արյան կարիք ունեցող բազմաթիվ մարդկանց»,- նշել է Կարեն Ավագյանը։ «Ուսանողները պետք է գիտակցեն բարեգործության արժեքը։ Մենք պետք է ապրենք առողջ ու հզոր երկրում, ինչի կայացման համար յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր ներդրումն ունենա։ Մեր ուսանողները պետք է պատրաստ լինեն, սեփական արյունը նվիրելով, կյանք պարգևել հիվանդին»,- նշել է Մանկավարժական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը։ «Անվտանգ արյունը սկսվում է ինձնից» ծրագրի նպատակն է հասարակության մեջ արմատավորել այն գաղափարը, որ դոնորությունը նաև մարդասիրական քայլ է, որի շնորհիվ փրկվում են հազարավոր կյանքեր։ Միաժամանակ դոնորությունն առողջ ապրելակերպի գրավականներից է և դրական ազդեցություն է թողնում հենց դոնորի առողջության վրա։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |