Այսուհետ Արցախի միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ կստանան

PanARMENIAN.Net - Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 29-ին ստորագրել է հրամանագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ սահմանելու մասին:

Ըստ հրամանագրի` ԼՂՀ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ուսման մեջ գերազանց առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն ցուցաբերած ուսանողներին խրախուսելու նպատակով 2011-2012 ուսումնական տարվանից սահմանվում է անվանական կրթաթոշակներ` յուրաքանչյուրը 20 (քսան) հազար դրամ գումարի չափով:

Հաստատվել է Արցախի Հանրապետության միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում անվանական կրթաթոշակներ տալու կարգը՝ համաձայն հավելվածի:

ԼՂՀ կառավարությանը հանձնարարվել է ապահովել համապատասխան ֆինանսական միջոցների հատկացումը :

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---