Կովկասի ամենամեծ շտրուդելի գլխավոր մրցանակը շահեց Սարգիս Կազանչյանը

Կովկասի ամենամեծ շտրուդելի գլխավոր մրցանակը շահեց Սարգիս Կազանչյանը

PanARMENIAN.Net - Երևանի բնակիչներն ու հյուրերը այսօր մինչև ժամը 18.00 հնարավորություն ունեին համտեսելու 36 մետրից ավելի երկարություն ու 150 կիլոգրամ քաշ ունեցող, Կովկասում երբևիցե պատրաստված ամենամեծ շտրուդելը: Այն վիեննական ձևով պատրաստելու համար երեք խոհարարներն աշխատել են չորս օր շարունակ:

Շտրուդելը վայելելուն զուգահեռ ցանկացողները գրում էին իրենց անուն-ազգանուններն ու նետում համապատասխան արկղի մեջ, իսկ ժամը 18։00-ին «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի առջև սկսվեց «մրցանակաբաշխությունը»։ Գլխավոր մրցանակին` 2 տոմս դեպի Վիեննա «Ավստրիական ավիաուղիների» կողմից և 2 գիշեր Վիեննայի «Մարիոթ» հյուրանոցում, շահեց Սարգիս Կազանչյանը։ Հանձնվեցին նաև այլ մրցանակներ` թխվածք «Մարիոթի» կողմից, 6 հոգու համար ճաշի հրավեր «Կուչինա» ռեստորանից և այլն։

5  29.09.11 - Արմենիա Մարիոթ հյուրանոցը և Ավստրիական Ավիաուղիները հրավիրել էին համտեսելու Կովկասի ամենաերկար շտրուդելը
 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---