ԵԱՀԿ Մինսկի խումբը կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի ամրապնդման նոր մեխանիզմներ30 սեպտեմբերի 2011 - 10:17 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) ու Իգոր Պոպովը (ՌԴ) Վարշավայում ընթացող «Արևելայն գործընկերության» գագաթաժողովի շրջանակներում առանձնազրույցներ են ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հետ: Հանդիպման ավարտին համանախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի համաձայն, ՄԽ-ն հաստատեց իր հավատարմությունը հիմնարար սկզբունքների վրա համակամարտությունը լուծելու պատրաստակամության վերաբերյալ: «Հանդիպման շրջանակերում Մինսկի խումբը հերթական անգամ վերահաստատեց, որ սատարում է Ֆրանսիայի, ՌԴ-ի ու ԱՄՆ-ի Դովիլում արված հայտարարությանը»,-ասվում է ուղերձում: Համանախագահները նաև նշել են, որ ՄԽ-ն առաջիկայում կառաջարկի հակամարտության կողմերին հրադադարի պահպանման ու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև լավ հարաբերությունների հաստատման նոր մեխանիզմներ: Համանախագահները նշել են, որ մոտ ապագայում նախատեսվում է նրանց հերթական այցը տարածաշրջան: «Երբ պայմանավորվածություն ձեռք բերվի, մենք պատրտաս կլինենք արձանագրել այդ սկզբունքների ձևակերպումը, աջակցել խաղաղ պայմանագրի կնքմանն ու նրա իրագործմանը»,-ասվում էր ՌԴ, ԱՄՆ ու Ֆրանսիայի նախագահների համատեղ հայտարարության մեջ, որտեղ նրանք կոչ էին արել Ադրբեջանի ու Հայաստանի նախագահներին «նախապատրաստել ժողովրդին խաղաղության, ոչ թե պատերազմի»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |