Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն հույս ունի պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին

Շտեֆան Ֆյուլե. ԵՄ-ն հույս ունի պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման մասին

PanARMENIAN.Net - Եվրոպական միությանը հաջողվել է տարաբնույթ համագործակցություն հաստատել «Արևելյան գործընկերության» կողմերի հետ վերջին երկու տարիների ընթացքում` սկսած 2009-ին Պրահայում Գործընկերության անդամ-երկրների գագաթնաժողովից: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով ԵՄ գլխավոր հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն` ելույթ ունենալով «Արևելյան գործընկերության» Վարշավայի գագաթնաժողովի շրջանակներում:

Ֆյուլեի խոսքով, ԵՄ-ն հնարավոր քայլեր է ձեռնարկում արևելյան գործընկերների հետ հարաբերություններն ամրապնդելու համար: Այսպես, ԵՄ-ն «խթանում և աջակցում է փոքր ձեռնարկատերերի գործունեությանը, որոնք ուղղված են նրանց համար առավելագույն շահույթ ստանալուն»:

Ֆյուլեի խոսքով, կարևոր հարցերի շարքում է Գործընկերության երկրներում ազատ առևտրի գոտիների ստեղծումը: Միաժամանակ, Ֆյուլեն չի հիշատակել Հարավային Կովկասի երկրները` այդ շարքում նշելով Ուկրաինան:

Նրա խոսքով, երկրորդ կարևոր հարցը մուտքի արտոնագրի ռեժիմի դյուրացումն է. «Մենք արդեն հասել ենք որոշակի պայմանավորվածությունների Վրաստանի հետ, և հուսով ենք հաջողության հասնել Հայաստանի և Ադրբեջանի հետ բանակցություններում»:

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին