ՀԲ մասնագետը կարծում է, որ Հայաստանի ներուժը հարկերի հավաքման ոլորտում ամբողջ ծավալով չի օգտագործվում30 սեպտեմբերի 2011 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հարկային ոլորտի խնդիրներից մեկը, որը Հայաստանի կառավարությունը փորձում է լուծել, այդ թվում միջազգային դոնոր-կազմակերպությունների աջակցությամբ, հարկեր/ՀՆԱ հարաբերակցության ցածր ցուցանիշն է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Համաշխարհային բանկի պետական հատվածի ավագ մասնագետ Մունավեր Սուլթան Կվաժան: Նրա խոսքով, Արժույթի միջազգային հիմնադրամի հետազոտությունները ցույց են տվել, որ Հայաստանը չբացահայտված պոտենցիալ ունի հարկերի հավաքման ոլորտում: «Ուժերը կենտրոնացումը անբարեխիղճ հարկատուների վրա և այնպիսի համակարգերի ներմուծումը, որոնք խթանում են հարկատուների կողմից պարտավորությունների բարեխիղճ կատարմանը, թույլ կտան Հայաստանին օգտագործել այդ պոտենցիալը»,- ասել է ՀԲ մասնագետը: Այդ ճանապարհին, Մունավեր Սուլթան Կվաժայի խոսքով, անհրաժեշտ է ապահովել նաև մարդկային ռեսուրսների և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացում: Սեպտեմբերի 30-ին Երևանում կայացել է «Ռիսկի կառավարումը հարկային վարչարարությունում` հասկացություններ և երկրների փորձ» գրքի շնորհանդեսը, որի խմբագիրներն են Մունավեր Սուլթան Կվաժան, Ռաուլ Ավաստան և Յանա Լոպրիկան: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |