Նիք Քլեգ. ԵՄ-ն կօգնի ղարաբաղյան հակամարտության կողմերին հասնել խաղաղ համաձայնության30 սեպտեմբերի 2011 - 15:12 AMT PanARMENIAN.Net - «Արևելյան գործընկերության» շրջանակներում համագործակցությունը ենթադրում է տարածաշրջանային համագործակցություն, որը ներառում է նաև ղարաբաղյան հակամարտության կողմերի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանն ուղղված ԵՄ ձգտումը: Այդ մասին, ելույթ ունենալով Վարշավայում ընթացող գագաթաժողովում, հայտարարել է Մեծ Բրիտանիայի փոխվարչապետ Նիք Քլեգ: «Իհարկե, եվրաինտեգրման գործընթացում հաջողության հասնելու համար արևելյան գործընկերները պետք է շատ ջանքեր գործադրեն ժողովրդավարական սկզբունքներ հաստատելու ուղղությամբ»,- ասել է նա: Քլեգի խոսքով, ԵՄ-ն ապրում է ծանր տնտեսական ժամանակներ, քանի որ ԵՄ երկրներն ամուր հարաբերություններ ունեն միայն եվրագոտու ներսում, ինչը հանգեցնում է տնտեսության անկման: «Շուկայի բացումը թույլ կտա նաև բարձրացնել եվրոպական տնտեսությունների մրցունակությունը»,- ասել է նա: Քլեգը կոչ է արել ԵՄ երկրներին շարունակել աջակցությունը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում. «ԵՄ-ն միլիոնավոր եվրոներ է ծախսում գործընկերների երկրների զարգացման վրա քաղաքական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու միջոցով»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ |