Գործարկվել է գովազդների կառավարման նոր համակարգ30 սեպտեմբերի 2011 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Այսօր All Media ընկերությունը ներկայացրեց իր նոր գովազդային ցանցը՝ AdNet.am-ը, որի նպատակն է հայկական որակյալ ինտերնետ ռեսուրսների միավորումը՝ ինտերնետ գովազդի առավել արդյունավետ ձևաչափերի օգտագործմամբ։ All Media-ի տնօրեն Արմեն Մարտիրոսյանի խոսքով՝ AdNet-ը նոր ֆորմատի գովազդային ցանց է, որը հիմնականում տարածված է Ռուսաստանում։ AdNet-ն օգտագործում է Adfox գովազդի ռուսական կառավարական համակարգը։ «Հայաստանում ինտերնետային գովազդների ոլորոտում օգտագործում են ֆիքսված ժամանակային ցուցադրությամբ գովազդը, որը զարգացած երկրներում վաղուց արդեն ոչ ոք չի օգտագործում։ Իսկ AdNet-ը ճկուն է, միաժամանակ կարելի է ցուցադրել 10 գովազդ և ստանալ 10 տեսակի մեծ հաշվետվություն՝ աշխարհագրական, ըստ բացառիկ այցելուների քանակի, ըստ բրաուզերների և այլն։ Ճկունությունը դրսևորվում է նաև թարգեթավորման 15 գործիքներով։ Այս ամենի արդյունքում գովազդատուն խնայում է նաև իր գովազդային բյուջեն և հաշվետվությամբ արդեն հասնակում գովազդի արդյունավետությունը»,-նշեց Արմեն Մարտիրոսյանը։ Ընկերությունն արդեն ունի 12 գործընկեր՝ ԶԼՄ-ներ և ֆինանսական այլ ուղղվածության կայքեր։ AdNet-ը տրամադրում է երկու տեսակի գովազդ՝ ստանդարտ բաներային և ֆլեշ գովազդ։ Բացի դրանից AdNet-ը բանակցություններ է վարում մի շարք ինտերնետ հարթակների հետ՝ նրանց նոր գովազդային ցանցերերին միացնելու համար: «Հայկական ինտերնետ շուկան ակտիվորեն զարգանում է մի շարք գործիքների շնորհիվ: Այսօր գովազդային հոսք է նկատվում ինտերնետում, ինչը նպաստում է ինտերնետ նախագծերում ներդրումներին»,-ավելացրեց Արմեն Մարտիրոսյանը։ All Media ընկերությունը ստեղծվել է 2010-ին։ Այն գործարկել է Հայաստանում հայտնի նորությունների ագրեգատոր mediagid.am-ը, ուր օրեկան կա մոտ 1300 լրատվական հոսք երեք լեզուներով։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |