Երևանում «Հայաստանը` ձեր գործընկեր» ցուցահանդեսում ներկայացված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները30 սեպտեմբերի 2011 - 16:40 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում բացվել է «Հայաստանը` ձեր գործընկեր 2011» (Armenia – Business Partner) խորագրով միջազգային տնտեսական ցուցահանդեսը, որը տևելու է մինչ հոկտեմբերի 2-ը: Ցուցահանդեսին մասնակցում են առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, ապահովագորության, արդյունաբերության, ինովացիոն և տեղեկատվական տեխնոլոգիաների, շինարարության, սննդաարդյունաբերության ոլորտներում գործող հայրենական և արտասահմանյան շուրջ 200 կազմակերպություններ` ներկայացնելով ավելի քան 500 ապրանքատեսակ: Ցուցահանդեսում ներկայացված են տարածաշրջանի գրեթե բոլոր երկրները` Վրաստանը, Իրանը, Թուրքիան, ինչպես նաև Կանադան և ԱՄԷ: «Այսօրվա ցուցահանդեսի միջոցով կարող ենք ամփոփել մեր պետության 20 տարիների ընթացքում անցած ճանապարհը` տնտեսական առումով, բացահայտել այդ համակարգի ուժեղ և թույլ կողմերը, շեշտադրում անելով մեր ներքին կարողությունների բացահայտման և դրանց օգտագործման վրա»,- հայտնել է վարչապետը: Ցուցահանդեսին մասնակցում են «Պռոշյանի կոնյակի գործարանը», «Նատալի Ֆառմը», «Ինգո Արմենիան», «Նաիրի Ինշուրանսը», «Տալգրիգը», «Վալան Պռոֆը»: Արտասահմանյան ձեռնարկություններից մասնակցում են գերմանական «Ֆեյբեր Կաստել», իտալական «Ռենկո», ամերիկյան «Հարդ Լայթս», իրանական «Զար-Սաբ» և «ՊարսՇահաբ», ինչպես նաև վրացական «Ռակիա Ջորջիա», «Բոլնիս Ագրո» ընկերությունները: Միջոցառումն իրականացվել է Հայաստանի կառավարության, Երևանի քաղաքապետարանի, Հայաստանի առևտրա-արդյունաբերական պալատի, Զարգացման հայկական գործակալության, էկոնոմիկայի, տրանսպորտի և կապի, առողջապահության նախարարությունների և Հայաստանի այլ պետական մարմինների աջակցությամբ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել |