«Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը կայցելի Հայաստան30 սեպտեմբերի 2011 - 17:32 AMT PanARMENIAN.Net - «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի փոխտնօրեն Փաթրիք Ֆայնը հոկտեմբերի 2-4-ը կլինի Հայաստանում` դիտարկելու Միացյալ Նահանգների ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի արդյունքները: Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, շահառու ֆերմերների, գործընկեր դոնորների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: 2006թ. ԱՄՆ կառավարությանն առընթեր «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան (ՀՄԿ) և ՀՀ կառավարությունը ստորագրեցին համաձայնագիր, որը նպատակ ուներ գյուղատնտեսության ոլորտում կայուն տնտեսական աճի միջոցով նվազեցնել գյուղական աղքատությունը: Ծրագրի ավարտին` 2011թ. սեպտեմբերի 29-ին, ՀՄԿ այս դրամաշնորհի ներքո «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի իրականացման համար կատարված ներդրումը կկազմի մոտ 177 միլիոն ԱՄՆ դոլար: Ծրագիրը երկրի մայր ջրանցքների հիմնական հատվածների վերականգնման, մեծ կարևորության պոմպակայանների արդիականացման, նոր ինքնահոս համակարգերի ձևավորման, ներտնտեսային ջրանցքների վերակառուցման ու Արարատյան դաշտավայրի դրենաժային համակարգի առանձին հատվածների վերականգնման արդյունքում կունենա ավելի քան 420000 գյուղաբնակ շահառուներ Հայաստանի շուրջ 350 համայնքներում: «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի շրջանակում տնտեսության վարման առաջադեմ փորձի վերաբերյալ վերապատրաստումներ են անցել ավելի քան 45000 ֆերմերներ, տեխնիկական աջակցություն է ցուցաբերվել ջուր մատակարարող հաստատություններին, իսկ ծրագրի նպատակների իրագործման նպատակով ֆերմերներին ու ագրոբիզնեսի փոքր ձեռնարկություններին տրամադրվել է 8.5 միլիոն ԱՄՆ դոլարի վարկեր: ՀՄԿ-ն ԱՄՆ կառավարության օտարերկրյա օժանդակություն իրականացնող նորարարական կառույց է, որն օգնում 1 պայքար ծավալել գլոբալ աղքատության հաղթահարման ուղղությամբ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |