Գաֆէսճեան արվեստի կենտրոնում 3-րդ անգամ մեկնարկեց «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը30 սեպտեմբերի 2011 - 18:24 AMT PanARMENIAN.Net - Այսօր` սեպտեմբերի 30-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կայացավ թվով երրորդ «Տպագրական արվեստի ներածություն» ծրագիրը: Այն նախատեսված է 12-32 տարեկանների համար և իրականացվում է «Վիկտոր Վազարելի. Օպտիկական հեռանկարներ» ցուցահանդեսի շրջանակներում և նպաստում է Վազարելիի բազմակողմանի արվեստի բացահայտմանը, ինչպես նաև բացառիկ հնարավորություն է տալիս ծանոթանալու մետաքսագրության տեխնիկային: Կրթական ծրագրերի համակարգող Մանե Մկրտչյանը PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց, որ ծրագրի նկատմամբ հետաքրքրությունը բավական մեծ է, արդեն մասնակցել են 30 հոգի: Ծրագրի նպատակն է ծանոթացնել Վազարելիի արվեստին և դրա հետ մեկտեղ ծանոթացնել մետաքսագործության տեխնիկային: Մետաքսագրության տեխնիկան կիրառվում է ոչ միայն արվեստում, այլև կարելի է օգտագործել կենցաղում: Ծրագրում ներկայացված է մետաքսագրության ավանդական տեխնիկան: Վիկտոր Վազարելին (1906-1997) հունգարաբնակ ֆրանսիացի նկարիչ է, ով ապրել և ստեղծագործել է Հունգարիայում և Ֆրանսիայում: Ստեղծագործել է Օպ-արտ ոճում: Ծնվել է Բուդապեշտում, սովորել է նույն քաղաքի համալսարանում` բժշկության բաժնում: Հեռանալով բժշկությունից, մասնավոր դասեր է ստացել Պոդոլնի-Վոլկման ակադեմիայում: 1955թ-ին արժանացել է արվեստի քննադատների պարգևին Բրյուսելում, Միլանի ոսկե մեդալին, Վենեսուելայի միջազգային գեղանկարչական մրցանակին, 1965 թ-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության կողմից արժանացել է Արվեստի և գրականության շքանշանին և այլ պարգևների: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |