ՀՀ նախագահ. Արցախցիները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը և արժանի են աջակցության30 սեպտեմբերի 2011 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Բոլոր չլուծված հակամարտությունները պետք է ստանան իրենց արդարացի և կայուն լուծումը, և այս համատեքստում Հայաստանը հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման` ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահների միջնորդությամբ ընթացող գործընթացին: Այս մասին «Արևելյան գործընկերության գագաթաժողովում» իր ելույթի ժամանակ հայտնել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: «Այսօր մեր տարածաշրջանը խարխափում է ատելության հետևողական սերմանման և պատերազմի հռետորության սարդոստայնում: Այս իրավիճակը որևէ լավ բան չի հուշում և կարիք ունի անհապաղ վերափոխման»,- նշել է նախագահը: Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար խնդրի լուծման բանալին ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն ու նրա կողմից սեփական ճակատագրի ինքնուրույն տնօրինումն ապահովելու մեջ է: «Լեռնային Ղարաբաղի բնակիչները նույնքան եվրոպացի են, որքան մեզնից յուրաքանչյուրը: Նրանք մեծ ջանքեր են ներդնում իրենց հաստատությունները զարգացնելու հենց այն արժեքներին համապատասխան, որոնք մենք հռչակում ենք ընդհանուր, և դա, անշուշտ, արժանի է ուշադրության ու աջակցության»,- ընդգծել է նա` ավելացնելով, որ ուշադրության այդ դաշտից Լեռնային Ղարաբաղի հանրության դուրս մնալը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտության արդարացի կարգավորմանը: ԵՄ-ն հանդես է գալիս հակամարտության խաղաղ կարգավորման համար բարենպաստ պայմանների ապահովման և վստահության միջոցների ամրապնդման դիրքերից, ինչը միայն ողջունելի է: Այս խնդիրը ԵՄ-ն կարող է մեծ հաջողությամբ իրականացնել: Լեռնային Ղարաբաղի խնդրի խորը և համակողմանի քննարկման համար գոյություն ունեն հայտնի հարթակ և բոլորի կողմից ընդունված ձևաչափ՝ ԵԱՀԿ և նրա կողմից ստեղծված Մինսկի խումբ` ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի համանախագահությամբ: «Այդ իսկ պատճառով երեկ ես ձեռնպահ մնացի Ադրբեջանի նախագահի` Հայաստանի հասցեին հնչեցված անհիմն մեղադրանքներին պատասխանելուց, համարելով, որ դա այն տեղը չէ, որտեղ մենք պետք է հանգամանորեն քննարկենք ղարաբաղյան հակամարտությունը»: Բացի դրանից, նախագահը նշել է, որ ցանկության և բավարար քաղաքական կամքի առկայության պարագայում ոչ մի խնդիր, այդ թվում նաև հակամարտությունները չեն կարող խոչընդոտ հանդիսանալ համագործակցության համար, իսկ «Արևելյան գործընկերության կարևոր բաղկացուցիչ մասը հենց տարածաշրջանային համագործակցությունն է»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |