Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը մասնակցել է Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության համաժողովին30 սեպտեմբերի 2011 - 22:07 AMT PanARMENIAN.Net - Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միության (DRV) համաժողովը, որում, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի նախաձեռնությամբ, Հայաստանը ներկայացրել է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի (ՀԱՄՀ) գործադիր տնօրեն Արման Խաչատուրյանը: ՀԱՄՀ գործադիր տնօրենը զբոսաշրջության միջազգային գործակալներին ներկայացրել է Հայաստանի զբոսաշրջային ներուժը, պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը, ինչպես նաև զբոսաշրջային արդյունքները: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել, որ Գերմանիայի զբոսաշրջային գործակալների միությունը փորձելու է Հայաստանը թիրախային ձևով ներկայացնել գերմանական զբոսաշրջային շուկաներում և նպաստել միջազգային զբոսաշրջավայրի իրազեկության և ճանաչելիության բարձրացմանը: Համաձայնություն է ձեռք բերվել նաև, որ 2012 թվականին Հայաստան գերմանացի հայտնի զբոսաշրջային գործակալների և լրագրողների ճանաչողական այց կկազմակերպվի, իսկ «ITB 2012» միջազգային խոշորագույն ցուցահանդեսին կմասնակցի նաև հայկական կողմը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |