«WASHINGTON PROFILE»-Ի ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՀԱՎԱՍԱՐ ՔԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ ՈՒՆԵՆ

PanARMENIAN.Net - Հայաստանն ունի մոտավորապես 100 մարտական ինքնաթիռ, նույնքան էլ` Ադրբեջանը: Այս մասին ասվում է «Washington ProFile» տեղեկատվական գործակալության կողմից պատրաստված «Ռազմական ավիացիայի դար» նյութում: Հոդվածում, ինչպես տեղեկացնում է «Առկա» գործակալությունը, նշված է նաեւ նախկին խորհրդային երկրներում առկա մարտական ինքնաթիռների մոտավոր քանակը: Այսպես, գործակալության տվյալներով` Բելառուսն ունի 294 ինքնաթիռ, Վրաստանը` 16, Ղազախստանը` մոտ 120, Ղրղզստանը` 30, Ռուսաստանը` մոտ 3,5 հազար, Թուրքմենստանը` 100, Ուկրաինան` հազար, Ուզբեկստանը` 200, Լիտվան` 17, Լատվիան` 15, Էստոնիան` 2 ինքնաթիռ: Տաջիկստանը մարտական ինքնաթիռներ չունի: «Washington ProFile» գործակալությունը նշում է, որ ցուցակում հաշվի են առնված ռազմական ինքնաթիռների բոլոր տեսակները, այդ թվում նաեւ` ուսումնական: Հաշվարկված ինքնաթիռների մի մասը գտնվում է ոչ մարտունակ վիճակում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---