Թուրքիան դեռ հույս ունի նոր առաջարկներ ստանալ Ռուսաստանից «գազի մասին համաձայնագրի» վերաբերյալ

Թուրքիան դեռ հույս ունի նոր առաջարկներ ստանալ Ռուսաստանից «գազի մասին համաձայնագրի» վերաբերյալ

PanARMENIAN.Net - Չնայած նրան, որ Թուրքիան չի երկարացրել Ռուսաստանի հետ համաձայնագիրն այսպես կոչված «արևմտյան երթուղով» գազամատակարարման վերաբերյալ, թուրքական կողմը, այնուամենայնիվ, սպասում է Ռուսաստանի կողմից առաջարկի «Հարավային գազային միջանցք» նախագծի շրջանակներում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, հաղորդում է Haberler թերթը: Յիլդիզը նաև ասել է, որ ռուսական գազը Թուրքիա մատակարարելու մասին համաձայնագրի երկարացումից հրաժարվելը ոչ մի կերպ չի ազդի երկու երկրների հարաբերությունների վրա: «Ռուս-թուրքական հարաբերությունները կառուցված են ոչ միայն գազատարային քաղաքականության վրա»,- ասել է նախարարը:

Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզն անցած շաբաթ հայտարարել է, որ այսպես կոչված «արևմտյան երթուղով» ռուսական բնական գազի առաքման մասին համաձայնագիրը չի երկարացվելու: Ավելի վաղ նա նախազգուշացրել է փաստաթուղթը վերանայելու հնարավորության մասին, որը նախատեսում է դեպի Թուրքիա 6 մլրդ խմ գազի առաքում, եթե ՌԴ չնվազեցնի գազի գինը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---