ՏԿ նախարարությունը հայտարարել է լրագրողական մրցույթ համայնքային կյանքի լավագույն լուսաբանման համար

ՏԿ նախարարությունը հայտարարել է լրագրողական մրցույթ համայնքային կյանքի լավագույն լուսաբանման համար

PanARMENIAN.Net - «Հայաստանի համայնքների միությունը» և ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը Հայաստանում տեղական ինքնակառավարման 15-ամյակի միջոցառումների շրջանակներում հայտարարում են «Համայնքային կյանքի, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության լավագույն լուսաբանում 2011» մրցույթի մասին:

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում գործող էելեկտրոնային և տպագիր ԶԼՄ-ները, ԶԼՄ-ների աշխատակիցները (խմբագիրներ, լրագորողներ), ազատ լրագրողները: Մրցանակակիրներին կտրվեն խրախուսական պարգեւներ: Մրցույթն ամենամյա է և անցկացվում է 2006 թվականից սկսած:

Մասնակցելու հայտերը պետք է «Հայաստանի համայնքների ասոցիացիայի» գրասենյակ ներկայացնեն էլեկտրոնային կամ տպագիր: Հայտում պետք է նշվեն հետեւյալ տեղեկությունները. ով է առաջադրում, ում է առաջադրում, ինչ աշխտանքի համար: Հայտին կից պետք է ներկայացվեն տպագիր նյութերի պատճեները (տպագիր մամուլի ներկայացուցիչների համար) կամ հեռուստա (ռադիո) հաղորդումների ձայնագրությունները լազերային սկվառակի վրա (հեռուստատեսության եւ ռադիոյի ներկայացուցիչների համար):

Ներկայացվող նյութերը պետք է տպագրված լինեն կամ հեռարձակված 2011թ. հունվարի 1-ից մինչեւ 2011թ. հոկտեմբերի 20-ը ընկած ժամանակահատվածում:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---