Ստրասբուրգում սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը

Ստրասբուրգում սկսվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-ին աշխատանքն է սկսելու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական աշնանային նստաշրջանը, որի շրջանակներում քննարկվելու են Եվրոպայի խորհրդի համագործակցության, արաբական աշխարհում ծագող ժողովրդավարության, մարդու իրավունքների և ահաբեկչության դեմ պայքարի, ինչպես նաև միգրացիայի հարցերը:

Հոկտեմբերի 3-ին վեհաժողովի բյուրոյում և մշտական հանձնաժողովում քննարկվելու են Թուրքիայում խորհրդարանական ընտրություններին հետևելու արդյունքները:

Հոկտեմբերի 6-ին Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասը ելույթ է ունենալու ԵԽԽՎ-ում, իսկ հոկտեմբերի 7-ին խորհրդարանականները քննարկելու են Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեության հարցը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---