Քուվեյթի ֆինանսների նախարարը բավական ընդունելի է համարում Հայաստանի ներդրումային դաշտը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-6-ը եռօրյա այցով Հայաստանում է գտնվում Քուվեյթի ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը: Քուվեյթի ֆինանսների նախարար Մուսթաֆա Ջասեմ ալ Շանալին բավական ընդունելի է համարում Հայաստանի ներդրումային դաշտը: Այդ մասին նա հայտարարել է հոկտեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի հետ հանդիպման արդյունքներով: Նրա խոսքով, ներկայացուցչական պատվիրակությունը ժամանել է Հայաստան մասնավոր հատվածում հնարավոր ներդրումային նախագծերի հետ ծանոթանալու նպատակով: Քուվեյթի ֆինանսների նախարարը հաղորդել է, որ նախատեսվում են նաև հանդիպումներ Հայաստանի նախագահի, վարչապետի և այլ պաշտոնատար անձանց հետ: Բացի դրանից, հոկտեմբերի 5-ին կայանալու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովների առաջին նիստը:

Իր հերթին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը հավելել է, որ երկու երկրների միջև արդեն ստեղծվել է պայմանագրային-իրավական դաշտ: «Հիմա եկել է կոնկրետ ներդրումային ծրագրերի իրագործման փուլը: Կարծում եմ, որ մենք բոլոր նախադրյալներն ունենք համագործակցության համար»,- հայտարարել է նա:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---