Արմեն Երիցյանն անձամբ ժամանել է մեքենաներին հողի տակ թողած սողանքի վայր![]() 4 հոկտեմբերի 2011 - 14:40 AMT PanARMENIAN.Net - Այսօր ժամը 13.00-ի սահմաններում ՀՀ ՊՆ ուղղաթիռով Տավուշի մարզ է մեկնել ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նրան ուղեկցում է ԱԻՆ Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Նիկոլայ Գրիգորյանը: Քիչ առաջ Տավուշի մարզից տեղեկություն ստացվեց, որ տեղում քննարկվում են պաշտպանության նախարարության օդուժի օգնությամբ հողազանգվածի տակ մնացած մեքենաների դուրս բերման հնարավոր տարբերակները: Միաժամանակ` ԱԻՆ մասնագետները ուսումնասիրում են սողանքը, որպեսզի գնահատեն դրա վիճակը և պարզեն հնարավոր զարգացումները: Որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում: Սակայն ինչպես և նախկինում փրկարարները շարունակում են աշխատել ձեռքի ուժով` օգտագործելով բահեր և փրկարարական այլ թեթև գործիքներ, քանի որ ինժեներական ծանր տեխնիկայի օգտագործումը կարող է վտանգավոր լինել` հաշվի առնելով սողանքի ակտիվությունը և եղանակային գործոնները, հաղորդում է ԱԻ պաշտոնական կայքէջը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |