Շևկետ Շայդուլլինն անձամբ կստուգի ՀԿԵ պատրաստվածությունը աշխատանքին աշնանային և ձմեռային շրջանում

Շևկետ Շայդուլլինն անձամբ կստուգի ՀԿԵ պատրաստվածությունը աշխատանքին աշնանային և ձմեռային շրջանում

PanARMENIAN.Net - «Հարավկովկաասյան երկաթուղի» ընկերությունում հոկտեմբերի 10-ից սկսվում է 2011-2012 թթ. աշնանային և ձմեռային շրջանում աշխատանքի երկաթուղու կադրերի և տնտեսությունների պատրաստվածության մակարդակի զննումը: Ինչպես հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը, հատուկ ստեղծված հանձնաժողովը` ընկերության գլխավոր տնօրեն Շևկետ Շայդուլլինի գլխավորությամբ, մասնավորապես, կստուգի ձեռնարկությունների աշխատանքի հիմնական ցուցանիշների կատարումը, հաստիքացուցակները, կանխարգելման միջոցառումների արդյունքները, կայարանային տնտեսությունների վիճակը:

Հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 30-ը նաև կանցնի լոկոմոտիվների և մոտոր-վագոնային շարժակազմի աշնանային զննումը: Հանձնաժողովները կստուգեն լոկոմոտիվների և վագոն-մոտորային շարժակազմի ամբողջ պարկը, բացառությամբ վերանորոգմանը սպասող և պարկից դուրս գրման ենթակա շարժակազմից:

Աշնանային զննման ժամանակ հատուկ ուշադրություն է դարձվելու հակահրդեհային համակարգին, գնացքների անվտանգ երթևեկությունն ապահովող սարքերին:

Աշնանային զննման գործընթացը ամեն շաբաթ կքննարկվի սելեկտորային խորհրդակցությունների ժամանակ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---