Բարսելոնայում տոնեցին Հայաստանի անկախության հոբելյանը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 30-ին Բարսելոնայում ՀՀ Պատվո հյուպատոսի գրասենյակը կազմակերպել էր Հայաստանի անկախության հոբելյանին նվիրված ընդունելություն, որին ներկա էին տեղական իշխանությունները ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, պատվո հյուպատոսներ, գործարարներ, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Կատալոնիայում ՀՀ Պատվո հյուպատոս Խուան Սանմարտին Խիլը, որից հետո ներկաներին շնորհավորական ուղերձով դիմեց Իսպանիայի Թագավորությունում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը: Այնուհետ, ելույթ ունեցավ Կատալոնիայի նահանգի խորհրդարանի նախկին անդամ, ներկայումս նահանգի Էմիգրացիայի վարչության փոխտնօրեն Տկն. Անա Ռոզա Ֆորտունին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---