Angry Birds Rio-ի նոր թարմացումը հասանելի է ներբեռնման համար

Angry Birds Rio-ի նոր թարմացումը հասանելի է ներբեռնման համար

PanARMENIAN.Net - Rovio ընկերության հանրաճանաչ Angry Birds Rio խաղի երկրպագուները կարող են ուրախանալ, քանի որ խաղի նոր թարմացումները հասանելի է iOS հարթակի համար։

Նոր թարմացումը, որը կոչվում է Airfield Chase, բաղկացած է 15 մակարդակներից։ Այս մասին գրում է Appadvice-ը։

Երկու տարբերակներն էլ՝ Angry Birds Rio-ն և Angry Birds Rio HD-ն թարմացված են։ Բացի դրանից հասանելի են նաև թարմացումների սեղմ տարբերակներն անվճար։

Angry Birds Rio խաղը բաղկացած է ընդհանուր 5 մասից՝ «Smugglers’ Den», «Jungle Escape», «Beach Volley», «Carnival Upheaval» and «Airfield Chase»: Առաջիկայում սպասվում է մեկ այլ մասի թողարկում, որն ունենալու է 30 մակարդակ։ Դե իսկ այս թարմացված տարբերկաները կարելի է ներբեռնել iTunes-ից համապատասխանաբար 0.99 և 2.99 դոլարով։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---