Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն համերգ կտա Երևանում

Ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն համերգ կտա Երևանում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն` «20 երգ 20-ամյա Հայաստանին» համերգային ծրագրի շրջանակներում, հայտնում է Deem Communications ընկերությունը: Համերգը Ֆրանսիայի նվերն է Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ:

Համերգն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Բացօթյա համերգը տեղի է ունենալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր):

Ֆրեժեն ֆրանսիացիների կողմից հայ ժողովրդի հետ բարեկամության ուղերձ է հղելու երգի միջոցով: Համերգին մասնակցելու են նաև հայ երգիչներ՝ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Էվա Սուջյանը, Էրկը և ուրիշներ:

Նրանք Էլոդիի հետ կատարելու են ֆրանսիական սիրված և հայտնի երգեր: Նվագակցելու է ՀՀ հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:

Էլոդի Ֆրեժեն 2003 թվականին նա Ֆրանսիայի Աստղերի ակադեմիայի հաղթողն է: Դրանից անմիջապես հետո նա հրապարակել է իր անվանական Elodie Frégé ալբոմը: Էլոդին երգում է հիմնականում փոփ ոճում` համադրելով Ֆրանսիական երգարվեստի լավագույն ավանդույթները: Նրա երգացանկի հայտնի հիթեր են "De L'eau" (Ջուրը), "Viens jusqu'à moi" (Եկ ինձ մոտ), “http://www.youtube.com/watch?v=6iL8TtJuX_4Le Jeu des 7 Erreurs” (Գտիր 7 տարբերություն) և La Femme De L'apres Midi (Կինը կեսօրից հետո) սինգլները:

ՀՀ կառավարությունն այս միջոցառումը պաշտոնապես ներառել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի գլխավոր տոնակատարությունների ծրագրում: Այն նախորդելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---