Yahoo-ն թողարկել է տեսանյութերի նոր պորտալ՝ Yahoo Screen-ը

Yahoo-ն թողարկել է տեսանյութերի նոր պորտալ՝ Yahoo Screen-ը

PanARMENIAN.Net - Yahoo-ն թարմացրել է իր օնլայն տեսանյութերի պորտալը՝ կոչելով այն Yahoo Screen, հաղորդում է FastCompany-ն։Yahoo Screen-ը ժամանցային նոր տեսապորտալ է, որտեղ մարդիկ կարող են դիտել հազարավոր լիցենզավորված տեսահոլովակներ և հեռուստածրագրեր։ Այն ցուցադրում է 70 կայքերի շոուներ, դրանցից են ամերիկայում հայտնի և սիրված՝ Break Media-ն, Modern Family և այլքը։

«Մեր նպատակն է դարձնել Yahoo Screen-ը դիտման համար հեշտ և ժամանցային», - ասել է Yahoo-ի մեդիա բաժնի փոխնախագահ Դեվիդ Ռայսը։

Ըստ նրա՝ ամերիկացները իրենց հեռուստացույց դիտելու ավանդույթը տեղափոխել են ինտերնետ, որտեղ փնտրում են նույն հանգստությունը և ժամանցը, ինչ ստանում են հեռուստացույց դիտելիս։

Yahoo-ն նաև հայտնել է, որ պատրաստվում է Yahoo Screen-ում ներկայացնել 8 նոր շուու-ծրագրեր կանանց լսարանի համար։

Այս պահի դրությամբ Yahoo Screen-ը հասանելի է միայն համակարգիչների և նոթբուքերի համար։ Ընկերությունն աշխատում է այն հասանելի դարձնել նաև բջջայինների համար։

Yahoo-ն դեռ չի հայտնել իր նոր գործադիր տնօրենի անունը՝ Քարոլ Բարթսին աշխատանքից հեռացնելուց հետո։ Բացի դրանից հնարավոր է Yahoo-ն վաճառվի երեք ընկերությունների միաժամանակ, այժմ ընթանում են բանակցությունները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---