ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 2 միլիոն ուսուցիչների կարիք կա

ՅՈՒՆԵՍԿՕ. Աշխարհում 2 միլիոն ուսուցիչների կարիք կա

PanARMENIAN.Net - Ուսուցչի համաշխարհային օրվա նախաշեմին (հոկտեմբերի 5), որն այս տարի նվիրվում է «Ուսուցիչները հանուն գենդերային հավասարության» թեմային, ՅՈՒՆԵՍԿՕ-ի վիճակագրական ինստիտուտը (ՅՈՒՎԻ) հրապարակել է տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ 2015-ին աշխարհում համընդհանուր տարրական կրթության նպատակներին հասնելու համար պահանջվում են լրացուցիչ 2 միլիոն ուսուցիչներ: Ավելին, այդ քանակության կեսը` շուրջ 1 115 000, բաժին են ընկնում Աֆրիկայի երկրներին: Բայց լրացուցիչ ուսուցիչների պահանջարկ կա ոչ միայն զարգացող երկրներում: ԱՄՆ-ն, Իսպանիան, Իռլանդիան, Իտալիան և Շվեդիան գտնվում են 112 երկրների ցուցակում, որոնք ուսուցիչների անհրաժեշտ քանակություն չունեն:

Ըստ տարածաշրջանների ուսուցիչների ոչ բավարար քանակությունը հետևյալ տեսնքն ունի` արաբական երկրներ (-243 000 ուսուցիչներ), Հարավային և Արևմտյան Ասիա (-292 000), Հյուսիսային Ամերիկա և Արևմտյան Եվրոպա (-155 000): Սակայն Կենտրոնական Ասիայի և Արևելյան Ասիայի, Լատինական Ամերիկայի և Կարիբյան տարածաշրջանի երկրներում այն կազմում է ուսուցիչների ընդհանուր թվի 11 տոկոսը, որոնք անհրաժեշտ են 2015-ին համընդհանուր տարրական կրթության նպատակներին հասնելու համար:

«Մենք պետք է մշակենք քաղաքականություն և ռազմավարություն, որոնք թույլ կտան պայմաններ ստեղծել տղամարդկանց և կանանց աշխատանքի համար, որոնք ընդունակ են ապահովել գենդերային հավասարություն»,- ասվում է ուղերձում` ստորագրված ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի կողմից:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---