Forbes-ի վարկանիշում Հայաստանը 89-րդ տեղում է բիզնեսի զարգացման համար բարենպաստ երկրների ցանկում

Forbes-ի վարկանիշում Հայաստանը 89-րդ տեղում է բիզնեսի զարգացման համար բարենպաստ երկրների ցանկում

PanARMENIAN.Net - Forbes-ի «The best countries for business» վարկանիշում Հայաստանը 2010թ. տվյալնելով 89-րդ տեղում է 134 երկների թվում բիզնեսի զարգացման համար բարենպաստ երկրների ցանկում՝ նախկին 96-րդի փոխարեն: Ընդ որում, հարևան Վրաստանը 61-րդ տեղից տեղափոխվել է 50-ը, Թուրքիան նահանջել է 46-ից 54-րդ տեղը, Ադրբեջանը բարելավել է ցուցանիշը մեկ կետով՝ 78-րդ տեղը, Ռուսաստանը 97-ից նահանջել է 102-ը, իսկ Իրանը՝ 125-ը:

Ըստ վարկանիշի, որ հրապարակվել է պաշտոնական կայքում, առաջատարների հնգյակում են Կանադան (որը 4-րդ տեղից անցել է 1-ին տեղը), Նոր Զելանդիան (3-ից անցել է 2-րդ տեղը), Հոնգկոնգը (2-ից նահանջել է 3-րդ տեղը), Իռլանդիան (6-ից բարձրացել է 4-րդ տեղը) և Դանիան (1-ից նահանջել է 5-րդ տեղը):

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---