Վրացիների մասնակցությունը «Հայֆեստին» հարցականի տակ է սողանքի պատճառով

Վրացիների մասնակցությունը «Հայֆեստին» հարցականի տակ է սողանքի պատճառով

PanARMENIAN.Net - «Հայֆեստ2011» 9-րդ միջազգային թատերական փառատոնին Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությունը օրերս հարցականի տակ է, այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց փառատոնի մամլո պատասխանատու Լիլիթ Ասլանյանը: Ասլանյանը ասաց, որ պատճառը օրերս Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքն է, որի հետևանքով փակվել է Հայաստան-Վրաստան ճանապարհը, իսկ մյուս հավանական ճանապարհով խցանումներ են:

Հոկտեմբերի 2-ին, ժամը 19:00-ի սահմաններում M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում` Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: 130 մ երկարությամբ և 60 մ բարձրությամբ հողազանգվածը լցվել է ավտոճանապարհին և այն ամբողջովին դարձրել անանցանելի:

Հավանական անհայտ կորած մարդկանց ցուցակում նշվում են` Արմեն Սորսումատյան (1973 թ. ծնված, Երևանի բնակիչ), Մեխակ Սորսումատյան (1964 թ. ծնված, Երևանի բնակիչ), Նորիկ Միրզոյան (1939 թ. ծնված, Լճկաձոր գյուղի բնակիչ), Արթուր Գուրգենի Հակոբյան (1992 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի), Գուրգեն Մովսեսի Հակոբյան (1949 թ. ծնված, Վրաստանի քաղաքացի)։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---