Ռուս փորձագետն Արցախի մասին. Աշխարհը փակուղային խնդիրների լուծման համար ստեղծագործական ջանքերի ժամանակ չունի 5 հոկտեմբերի 2011 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ աշխարհը համակել է տնտեսական ճգնաժամը, և փակուղային խնդիրների լուծման ուղղությամբ ստեղծագործական ջանքերի համար պարզապես ուժ չկա: Այդ մասին հայտնել է Գլոբալիզացիայի խնդիրների ինստիտուտի տնօրեն, հայտնի ռուս քաղաքագետ Միխայիլ Դելյագինը` մեկնաբանելով այն, թե արդյոք մոտ ժամանակներս կարելի է առաջընթաց ակնկալել ղարաբաղյան հակամարտությունում: Սակայն նա նկատել է, որ բանակցային գործընթացում ընդմիջման տևողությունը կախված է Հայաստանից և Ադրբեջանից` որպես ամենաշահագրգռված կողմերից: «Հուսով եմ, որ այն կավարտվի բանակցությունների վերսկսմամբ մինչև Նոր տարին կամ, ծայրահեղ դեպքում, անմիջապես հետո»,- ասել է նա: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների վատթարացումը կարող է հանգեցնել նրան, որ Թել-Ավիվը կփոխի իր դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կամ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ռուս փորձագետն ասել է, որ Իսրայելը հիմա Անդրկովկասով չէ, որ պետք է զբաղվի: «Դժվար թե նա Թուրքիայի դեմ ուղղված գործողություններ կատարի ընթացիկ քաղաքականության հարցերի շրջանակից դուրս»,- ասել է նա, հաղորդում է 1news.az-ը:
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |