Հայաստանի նախագահը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ![]() 5 հոկտեմբերի 2011 - 18:38 AMT PanARMENIAN.Net - Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսուցչի օրվա առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Սիրելի՛ ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա կապակցությամբ: Դարեր ի վեր մանկավարժությունը եղել է հայ իրականության մեջ ամենահարգված մասնագիտություններից մեկը: Եվ պատահական չէ, որ բախտի քմահաճույքով որտեղ էլ հայտնվել են մեր ժողովրդի ներկայացուցիչները առաջին հերթին կրթօջախներ ու եկեղեցիներ են հիմնել: Պատահական չէ նաև, որ անգամ մահաբեր Դեր-Զորում կային ուսուցիչներ, ովքեր, վտանգելով իրենց կյանքը, անապատի ավազի վրա հայ երեխաներին մեսրոպյան գիր էին սովորեցնում: Դպրոցն ընտանիքի շարունակությունն է, որտեղ երեխաները հասունանում են որպես հասարակության լիարժեք անդամներ: Պիտի գիտակցենք, որ դպրոցների և ուսուցիչների առկա խնդիրները յուրաքանչյուրիս ընտանիքի և մեր ընդհանուր ապագայի խնդիրն է, որի լուծումը մենք տալիս ենք և տալու ենք մեր միասնական ու հետևողական աշխատանքով: Ուսումնատենչությունը, կրթության և գիտելիքի հանդեպ հարգանքը մեր անպարտելիության ու հավիտենական գոյության հիմնական երաշխիքներից են, իսկ ուսուցիչները` այդ վեհ գործի պահապաններն ու առաջամարտիկները: Սիրելի՛ ուսուցիչներ, Կրկին շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ և երախտագիտություն հայտնում ձեր օրնիբուն աշխատանքի համար` մաղթելով քաջառողջություն ու հաջողություն»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |