Էլոդի Ֆրեժեն Երևանում կներկայացնի նաև Ազնավուրի երգացանկից կատարումներ

Էլոդի Ֆրեժեն Երևանում կներկայացնի նաև Ազնավուրի երգացանկից կատարումներ

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 5-ին Երևանում առաջին անգամ հանդես կգա ֆրանսիացի հանրահայտ երգչուհի Էլոդի Ֆրեժեն` «20 երգ 20-ամյա Հայաստանին» համերգային ծրագրի շրջանակներում: Համերգը Ֆրանսիայի նվերն է Հայաստանի անկախության քսանամյակի կապակցությամբ:

Երգչուհին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց, որ հուզված է, քանի որ Հայաստան է եկել նման առիթով, և մեծ պատասխանատվություն է զգում համերգի համար: Այդ առիթով Ֆրեժեն ելույթ է ունենալու այնպիսի երգացանկով, որը հայտնի է բոլորին (Ազնավուր, Պիաֆ, Բռել):

Համերգն իրականացվում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան նախաձեռնությամբ և Հայաստանում գործող մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Բացօթյա համերգը տեղի է ունենալու Գաֆէսճեան արվեստի կենտրոնում (Կասկադ համալիր): Համերգին մասնակցելու են նաև հայ երգիչներ՝ Էմմա Պետրոսյանը, Արամոն, Սուրեն Առուստամյանը, Էվա Սուջյանը, Էրիկը և ուրիշներ, ովքեր Ֆրեժեյի հետ կատարելու են ֆրանսիական սիրված և հայտնի երգեր: Նվագակցելու է ՀՀ հանրային հեռուստատեսության և ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախումբը:

Էլոդի Ֆրեժեն 2003 թվականին նա Ֆրանսիայի Աստղերի ակադեմիայի հաղթողն է: Դրանից անմիջապես հետո նա հրապարակել է իր անվանական Elodie Frégé ալբոմը: Էլոդին երգում է հիմնականում փոփ ոճում` համադրելով Ֆրանսիական երգարվեստի լավագույն ավանդույթները: Նրա երգացանկի հայտնի հիթեր են "De L'eau" (Ջուրը), "Viens jusqu'à moi" (Եկ ինձ մոտ), Le Jeu des 7 Erreurs” (Գտիր 7 տարբերություն) և La Femme De L'apres Midi (Կինը կեսօրից հետո) սինգլները: Երգչուհին դուետով հանդես է եկել Շառլ Ազնավուրի հետ, նկարահանվում է ֆիլմերում:

ՀՀ կառավարությունն այս միջոցառումը պաշտոնապես ներառել է Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի գլխավոր տոնակատարությունների ծրագրում: Այն նախորդելու է Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի Հայաստան կատարելիք պաշտոնական այցին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---