ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն»-ում գրանցվել է Բենիամին Մարգարյանի բյուրականյան սպեկտրային շրջահայությունը

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն»-ում գրանցվել է Բենիամին Մարգարյանի բյուրականյան սպեկտրային շրջահայությունը

PanARMENIAN.Net - ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի որոշմամբ և Միջազգային խորհրդատվական կոմիտեի եզրակացության հիման վրա ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում (Memory of the World International Register) գրանցվել է աշխարհահռչակ աստղագետ Բենիամին Մարգարյանի իրականացրած բյուրականյան սպեկտրային շրջահայությունը: Այդ մեծածավալ դիտողական աշխատանքը կատարվել է 1965-1980թթ. Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից և հանդիսանում է աշխարհում ամենամեծ սպեկտրային շրջահայությունը, ծածկելով հյուսիսային երկնքի մեծ մասը: Այն իր բնույթով եզակի և հանդիսանում է նաև ակտիվ գալակտիկաների որոնման առաջին կանոնավոր ծրագիրը, որի արդյունքում հայտնաբերվեց գերմանուշակագույն ավելցուկով 1500 գալակտիկա (Մարգարյանի գալակտիկաներ): Մարգարյանի շրջահայությունը թվայնացվել է 2002-2005թթ. (Digitized First Byurakan Survey, DFBS) և ներկայումս նրանում պարունակվող կարևորագույն տեղեկատվությունը ընդմիշտ պահպանված է, ընդ որում այդ աշխատանքը Հայաստանում առաջին թվայնացման նախագիծն էր: Արդյունքում ներկայումս թե լուսանկարչական թիթեղների վրա և թե թվային տեսքով պահպանվել են 20 միլիոն երկնային մարմինների սպեկտրալ տվյալները:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագիրը մեկնարկել է 1992թ.` աշխարհում գոյություն ունեցող արխիվների ևգրադարանների արժեքավոր հավաքածուների անհետ կորուստը կանխելու նպատակով: Այս ծրագրի շրջանակներում գոյությունունի «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջազգային ռեգիստր, որն իրենից ներկայացնում է փաստագրականժառանգության ցուցակ, որի մեջ ընդգրկված են այն փաստաթղթերը, ձեռագրերը, տեսա-հնչյունային նյութերն ու գրադարանայինհավաքածուները և արխիվները, որոնք ճանաչվել են որպես բացառիկ նշանակություն ունեցող արժեքների մարմնավորում և պետք է վկայագրվեն ու պահպանվեն ամբողջ աշխարհի մարդկության համար: Ներկայումս «Աշխարհի հիշողության» ՅՈՒՆԵՍԿՕ-իմիջազգային ռեգիստրն ընդգրկում է 239 անվանում մոտ 100 երկրից: Հայաստանից այդ ծրագրում դեռևս 1997թ. ընդգրկվել էր Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանը:

Նշենք, որ սեպտեմբեր «Աշխարհի հիշողություն» ծրագրի միջազգային ռեգիստրում գրանցվել էր աշխարհահռչակ աստղագետ «Բենիամին Մարգարյանի Գալակտիկաների մասին ուսումնասիրությունը»:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---