ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ գործողությունները ՀՀՊ ոլորտում անընդունելի են

ՌԴ ԱԳՆ. ԱՄՆ գործողությունները ՀՀՊ ոլորտում անընդունելի են

PanARMENIAN.Net - Մոսկվան անընդունելի է համարում «կատարված փաստերի» ամերիկյան գործելաոճը եվրոպական հակահրթիռային պաշտպանության հարցերում, և «եթե իրադարձությունները հետագայում ևս այդպես զարգանան, ապա ՀՀՊ ոլորտը դիմակայությունից համագործակցության ոլորտ տեղափոխելու շանսը բաց կթողնվի»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ:

«Անընդունելի ենք համարում «կատարված փաստերի» ամերիկյան գործելաոճը եվրոպական հակահրթիռային պաշտպանության հարցերում, երբ առանց կոլեկտիվ քննարկման, առանց շահագրգիռ երկների շահերը հաշվի առնելու, ընդունվում են որոշումներ, որոնք կարող են ազդել անվտանգության ու կայունության ընդհանուր վիճակի վրա Եվրաատլանտյան տարածաշրջանում»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ, որտեղ մեկնաբանվում է ԱՄՆ-ի ու Իսպանիայի պայմանավորվածությունը Իսպանիայի տարածքում ՍՄ-3 հակահրթիռներ և «Իջիս» հրթիռային զենքի կառավարման համակարգեր կրող չորս նավերի տեղակայման մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

ԱԳՆ-ում նշում են, որ «ԱՄՆ հերթական քայլը Եվրոպայում ՀՀՊ համակարգի կառուցման ուղղությամբ չի կարող չմտահոգել»: «Ընդ որում, մենք արձանագրում ենք, որ ԱՄՆ-ն գնալով ձգտում է ընդլայնել իր հակահրթիռային միջոցների ծավալման շրջանները»,-ասվում է մեկնաբանության մեջ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---