ԴիջիԹեք 2011-ի ՏՏ ոլորտի աշխատանքային տոնավաճառին կներկայացվի 210 աշխատատեղ

ԴիջիԹեք 2011-ի ՏՏ ոլորտի աշխատանքային տոնավաճառին կներկայացվի 210 աշխատատեղ

PanARMENIAN.Net - «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալությունը տեղեկացնում է, որ ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսի առաջին օրը՝ հոկտեմբերի 7-ին կազմակերպվող ՏՏ ոլորտի աշխատանքային տոնավաճառին մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 55 գործատու։

Ըստ ԶՊԾ-ի՝ նախատեսվում է, որ կներկայացվի շուրջ 210 առկա և 100 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Ինչպես նաև հնարավոր է տոնավաճառին մասնակցի շուրջ 7000 աշխատանք փնտրող

Կազմակերպվող միջոցառումը նպատակ ունի աջակցել գործատուներին իրենց պահանջներին համապատասխան մասնագետներ, իսկ աշխատանք փնտրողներին` նշված ոլորտում աշխատանք գտնելու հարցերում:

Այս աշխատանքի տոնավաճառը 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից 6-րդն է։

Աշխատանքի տոնավաճառը լայն հնարավորություն կընձեռի աշխատանք փնտրողներին` տեղեկանալու տեղեկատվական տեխնոլոգիաների վերջին ձեռքբերումներին, ծանոթանալու ՏՀՏ ոլորտի այսօրվա և վաղվա պահանջված մասնագիտություններին, ինչպես նաև ընդգրկվելու ՏՀՏ ոլոտի կրթական ծրագրերում:

ԴիջիԹեք 2011 տեխնոլոգիական ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-9-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---