«Վարդանյանների ընտանիք»-ը և ԼՂՀ կառավարությունը Գիշի գյուղում դպրոց են կառուցում![]() 6 հոկտեմբերի 2011 - 16:24 AMT PanARMENIAN.Net - «Վարդանյանների ընտանիք» բարեգործական կազմակերպության ֆինանսավորմամբ «Հայաստան» համահայկական հիմնադրամը ԼՂՀ Մարտունու շրջանի Գիշի համայնքում կառուցում է դպրոց: Ծրագիրը համաֆինանսավորում է ԼՂՀ կառավարությունը: 2009 թվականին ԼՂՀ կառավարության հետ համատեղ որոշվեց Գիշի գյուղում կառուցել նոր դպրոց, քանի որ գործող դպրոցը խիստ վատթար վիճակում էր և հնարավոր չէր վերականգնել: Երկհարկանի դպրոցը նախատեսված է 300 աշակերտի համար (այսօր համայնքում հաշվառված է 170 աշակերտ): Շենքը կունանա ժամանակակից դպրոցի համար անհրաժեշտ բոլոր պայմանները` 12 դասասենյակ, ուսուցչանոց, տնօրենի սենյակ, գրադարան, հանդիսությունների սրահ, սպորտդահլիճ, ճաշարան, ինչպես նաև ռազմագիտության, կենսաբանության, քիմիայի կաբինետներ ու բուժսպասարկման համար սենյակ: Կգործեն ջեռուցման ու օդափոխության համակարգեր: Ավարտվել են շենքի ներքին և արտաքին հարդարման աշխատանքները: ԼՂՀ կառավարության ֆինանսավորմամբ բարեկարգվում է դպրոցի բակը, կառուցվում խաղահրապարակ և ֆուտբոլի դաշտ: «Շնորհալի աշակերտներ շատ ունենք, ովքեր իսկապես ձգտում են գիտելիք ստանալ և գիտակցում են մրցունակ լինելու կարևորությունը, բայց, ինչ խոսք, մի բան է սովորել կիսաքանդ կտուրի ներքո, մեկ այլ բան` հյուրընկալ և հարմարավետ դպրոցում», իր վերաբերմունքն է արտահայտում դպրոցի տնօրեն Ա. Ավանեսյանը: «Հիմնադրամը կրթօջախներ բարեկարգել է իր գործունեության առաջին իսկ տարիներից, սակայն դժվար է չնկատել, որ թե այս, թե մնացած ոլորտներում շինարարության որակային ցուցանիշներն այժմ անհամեմատ բարձր են» -, ասում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը: Տնօրենը հույս է հայտնում, որ «Վարդանյանների ընտանիք» կազմակերպության հետ համագործակցությունը կշարունակվի և վստահեցնում, որ համատեղ կառուցվող այս դպրոցը նույնպես ուշագրավ կլինի իր տեսքով ու հարմարություններով: «Վարդանյանների ընտանիք» կազմակերպությունը ենթակառուցվածքային զարգացման ծրագրեր է իրականացնում Հայաստանի ու Արցախի մի շարք համայնքներում: Այն նաև հովանավորում է մշակութային ու սոցիալական նախաձեռնություններ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |