Շառլ Ազնավուրը ցանկանում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը 6 հոկտեմբերի 2011 - 19:00 AMT PanARMENIAN.Net - Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը ցանկանում է հայ-թուրքական սահմանի շուտափույթ բացումը: Ինչպես հայտնել է Ազնավուրը Nouvelles d'Arménie-ին տված հարցազրույցում. «Ես հաշտեցում եմ ցանկանում: Թուրքերը պետք է ընդունեն այն, ինչ կատարվել է»,- ասել է նա: Սակայն Ազնավուրը նշել է, որ առանձնակի նշանակություն չի տալիս «ցեղասպանություն» տերմինին` նշելով, որ այդ բառի գործածումը կամ չգործածումն իր համար ոչինչ չի փոխի: Ընդ որում, Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը նկատել է, որ թուրքերի հետ հաշտեցման գործընթացը պետք է սկսել նրանց 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին ճշգրիտ տեղեկատվությունը ներկայացնելուց: Նրա խոսքով` Թուրքիան միշտ այդ հարցի առնչությամբ ստահոդ և ոչ հավաստի տեղեկատվություն է տրամադրել: «Մենք պետք է թուրքերին ներկայացնենք Ցեղասպանության մասին ճշմարիտ պատմությունը: Թուրքիայի սահմանամերձ շրջանների բնակչությունը բոլորովին դեմ չէ հայերին»,- ասել է նա` հավելելով, որ Դիարբեքիրի քաղաքապետն անգամ հրապարակավ խոսում է Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին: «Մեր թշնամիներն իրենց փրկության համար սպասում են այն մարդկանց մահվան, որոնք մինչ օրս իրենց մեջ կրում են 1915թ. Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության մասին հիշողությունը»,- հայտնել է աշխարհահռչակ շանսոնյեն: «Ո՞ր երկիրը կզոհաբերի իրեն, որպեսզի պաշտպանի մեզ: Ոչ մեկը: Ֆրանսիան ճանաչել է այն, ինչ պետք է ճանաչեր և առաջ չի գնում: Ոչ մի երկիր մեզ չի սատարելու: Երբեք»,- ասել է նա: Բացի դրանից, Ազնավուրը նշել է, որ հեղափոխություն իրագործած արաբների երազանքն է ունենալ կառավարություն, որը կհամապատասխանի քեմալիստական մոդելին: «Իսկ դա նշանակում է ջուր լցնել Թուրքիայի ջրաղացին, որը շարունակում է հարստանալ»,- ասել է նա` հավելելով, որ Անկարան արդեն G20-ի անդամ է, և որ այդ երկրի համար ԵՄ անդամ դառնալն արդեն բարդություն չի ներկայացնում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |