Մեկնարկել է «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը

Մեկնարկել է «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Այսօր առավոտյան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկեց «ԴիջիԹեք 2011» 7-րդ ամենամյա միջազգային տեխնոլոգիական ցուցահանդեսը: Պաշտոնական բացումը կատարեցին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը ևՎիվաՍել-ՄՏՍ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Տիգրան Սարգսյանն իր խոսքոում նշեց, որ այսօր Հայաստանում կա ՏՏ ոլորտի 300 ընկերություն, որոնք ունեն շուրջ են 5500 աշխատակից, իսկ հեռահաղորդակցության ոլորտի ընկերություններում աշխատում են շուրջ 10.000 մարդ:

«2000 –ին ՀՀ կառավարությունը հռչակել է ՏՏ ոլորտը գերակա ոլորտ և այսօր կառավարության և ոլորտի համագործակցության շնորհիվ ստեղծվել են լուրջ նախադյալներ ոլորտի զարգացման համար: ԴիջիԹեք-ում կազմակերպությունների թվի 70% ավելացումը նախորդ տարվա համեմատ՝ վկայում է ոլորտի աճի մասին»,-նշեց վարչապետը:

Տիգրան Սարգսյանի խոսքով Հայաստանում ՏՏ ոլորտում տարեկան կատարվում է 200 միլիոն դոլարի ներդրում:

Հոկտեմբերի 7-9-ը տևող «ԴիջիԹեք 2011» -ին մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 115 ընկերություններ՝ Հայաստանից, Վրաստանից, Ռուսաստանից, Սինգապուրից, Լեհաստանից և Թայվանից: Մասնակից ընկերությունների շարքում են VivaCell-MTS, Ucom, Maxtronic, Unicomp, Microsoft, GNC Alfa, Redinet, Synopsys, X-Art, Instigate, ArmSoft, Epygi, Enterprise Incubator Foundation, Nork, Innovative Solutions, Ovak Technologies և այլն։ Կազմակերպիչները ակնկալում են մինչև 18 000 այցելու։

«ԴիջիԹեք 2011»-ին կանցկացվեն հետևյալ միջոցառումները՝ «Ճարտարագիտության աշխարհ» տաղավարով հանդես կգան 30 տեղական և միջազգային ճարտարագիտական ընկերություններ, որոնք կներկայացնեն տարբեր նորարարական լուծումներ՝ սկսած նավթի արտադրությոինից մինչև մեքենաշինություն: Կանցկացվի նաև ՏՏ աշխատանքի տոնավաճառ, որի կազմակերպիչն է Զբաղվածության պետական ծառայություն գործակալությունը։ Կլինի նաև «ԴիջիԹեք Ստարտափ հատված»՝ 12 նորաստեղծ ընկերություններ կներկայացնեն իրենց լուծումները։ ԱրմՌոբոտիքսը կցուցադրի Հայաստանի ռոբոտների բաց առաջնության մասնակից ռոբոտներին, բացի դրանից կցուցադրվեն նաև համակարգչային խաղերի բաց առաջնության հայտարարագրված խաղերը։ Այս ամենը կուղեկցվի DigiLife սեմինարների շարքով։ Առանձին տաղավարով ներկայացել են նաև հայ բլոգոսֆերայի ներկայացուցիչները:

Միջոցառումը կանցնի ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերության պլատինե հովանավորությամբ: Կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---